Սիրիայում պայթեցրել են Իդլիբից դեպի հյուսիս 13 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ահաբեկիչների զինամթերքի պահեստը, որտեղ նաև քլոր պարունակող նյութեր են եղել, որոնք զինյալները պատրաստել են սադրանքների համար:
Այս մասին ճեպազրույցում հաղորդել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի (CPVS) փոխծովակալ Ալեքսանդր Գրինկևիչը:
«Ըստ առկա տեղեկատվության, հոկտեմբերի 11-ին, Մահարեթ-Էլ-Իհուան բնակավայրի մոտակայքում (Իդլիբ քաղաքից 13 կիլոմետր դեպի հյուսիս) պայթեցվել է պահեստ՝ զինամթերքով և քլոր պարունակող նյութերով, որոնք պատրաստվել էին ահաբեկիչների կողմից քիմիական սադրանքների համար»,- ասել է Գրինկևիչը:
Նա հավելել է, որ պայթյունի վայրում խեղդամահ են եղել չորս գրոհայիններ, որոնց ովում եղել են Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի քաղաքացիներ: