Ադրբեջանցիները հերթական կեղծ տեղեկատվությունն են տարածել… Փառք Աստծո, նա ողջ և առողջ է

ԱՀ նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Ադրբեջանցիները հերթական կեղծ տեղեկատվությունն են տարածել, թե իբր Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը զոհվել է։

Փառք Աստծո, նա ողջ և առողջ է, և շարունակում է լիարժեք կատարել իր աշխատանքային պարտականությունները: Իսկ իր մահվան մասին ազինֆոյի տարածած ապատեղեկատվությանը արձագանքել է՝ #ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ

Իսկ ավել վաղ Վահրամ Պողոսանը հայտնել էր.

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը թշնամու սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրել է ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանին և նույն շրջանի ԱԱԾ աշխատակից Սերգեյ Միրզոյանին:
Փա՛ռք մեր բոլոր հերոսներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ