«Մենք չենք լափում ձեր վճարած հարկերը, ժողովուրդ, բայց դուք պետք է հարկերը վճարեք»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ իրականությունը մենք՝ քաղաքացիներս, պետք է փոխենք.
«Մարդկանց թվում է՝ հեղափոխություն է եղել, իրենք նախկինում հարկ չեն վճարել, հարկային տեսուչին փող են տվել, հիմա տեսուչին փող չեն տալիս ու հարկ չեն վճարում ու ասում, թե ճանապարհներն ինչո՞ւ լավը չեն, անվտանգության մակարդակը բարձր չէ:
Չի լինում այդպես, որ մարդիկ ուզենան հարկ չվճարել և կառավարությունից լավ ճանապարհ պահանջեն»: Դառնալով այն խոստմանը, թե մինչև 24 միլիոն շրջանառություն ունեցող օբյեկտները հարկերից պիտի ազատվեն, ՀՀ վարչապետն ասաց. «Այդ փոփոխությունները ԱԺ-ն պետք է ընդունի:
Բայց պետք է ՀԴՄ տրամադրեն, որ պարզվի, թե ով ունի 24 միլիոնի շրջանառություն, ՀԴՄ-ով արձանագրվի, որ տեսնենք՝ով է իրականում խեղճ, ով է լաց լինում: Թե չէ այսօր ամենամեծ սուպերմարկետին թողես ՀԴՄ չխփի, տարվա վերջին կպարզվի, որ ոչ թե 24 միլիոն, այլ 12 միլիոն է շրջանառությունը»: