Լոս Անջելեսից Արցախ երկու ռեանիմոբիլ է հասել

Լոս Անջելեսից Արցախ հերթական աջակցությունն է հասել՝ երկու ռեանիմոբիլ՝ լցված քնապարկերով: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Արցախը շարունակում է աշխարհասփյուռ հայության ուշադրության կենտրոնում մնալ: Լոս Անջելեսից Արցախ հերթական աջակցությունն է հասել՝ երկու ռեանիմոբիլ՝ լցված քնապարկերով: Նախաձեռնության հեղինակները՝ Սամվել եւ Զաքար Հայրապետյանները, դեմ են իրենց քայլը աջակցություն անվանելու մտքից:

Սա պարտք են համարում, համոզված, որ յուրաքանչյուր հայ պետք է հենց հիմա վտանգված հայրենիքի համար անի այն ամենը՝ ինչի հնարավորությունն ունի: Խոստանում են նոր նախաձեռնություններով շուտով գալ Արցախ:

Իսկ ռեանիմոբիլները հանձնվել են Արցախի առողջապահության համակարգին. կօգտագործվեն այնտեղ, որտեղ դրանց կարիքը կլինի»,- հայտնում է տեղեկատվական շտաբը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ