Ոչխարները եկել, մեր առաջնագծում են տեղակայվել․ 1-ին լեշը ստեղ ա, մի 50 հատ նման կենդանի կա


«Բարս մեդիա» ստուդիան վերջերս տեսանյութ է հրապարակել ՝ Արցախի հյուսիսային ուղղությամբ ներխուժած հակառակորդի հատուկ նշանակության ջոկատների ոչնչացման մասին: Կարճ մարտական ​​գործողությունները տևեցին մոտ 3-5 րոպե, կան երկու ռազմագերիներ, ովքեր ասում էին, որ նրանց մեջ կան թուրք և արաբ ահաբեկիչներ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, hակառակորդը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, այս անգամ թիրախավորել է հյուսիսային-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք:
Վերոնշյալը միջազգային մարդասիրական իրավունքի և սովորութային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպտագույն խախտում է, որոնց համաձայն արգելվում է թիրախավորել հոսպիտալները և այն վայրերը, որտեղ պահվում են վիրավորները։

Սա արդեն բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ