Ֆրանսիայի ազգային ժողով է ներկայացվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծ

Պատերազմական գործողությունների սկզբից ի վեր Հայաստանի պետական հետաքրքրություններ ֆոնդի (ANIF) աշխատանքները ընդհանուր առմամբ միտված են ի պաշտպանություն Արցախի ժողովրդի:

Այս ուղղությամբ վերջին օրերին ANIF-ը մեծ կազմակերպական և համակարգված աշխատանք իրականացրեց ֆրանսիացի իր գործընկերների հետ ինչի արդյունքում` արդեն այսօր Ֆրանսիայի Ազգային ժողով ներկայացվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծ:

Սա կարևոր, սակայն ընդամենը առաջին քայլն է: Շարունակելու ենք նույն հետևողականությամբ։

Երախտագիտություն ենք ուզում հայտնել ֆրանսիացի մեր գործընկերներին ովքեր իրենց հայանպաստ ձեռնարկումներով հետևողականորեն իրենց օժանդակությունն են բերում Արցախի խնդրի կարգավորման և արդարության վերականգնման գործընթացներին:

Հատուկ շնորհակալություն նախագիծը առաջինը ստորագրած Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Պուպոնին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ