«Ադրբեջանը պահանջում է 5 շրջանների հանձնում, կոնկրետ ժամանակի նշում՝ երբ պետք է հանձնվեն մյուս 2 շրջանները, դրանք պետք է հանձվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց, մենք հրաժարվել ենք…». վարչապետ Փաշինյան

ՀՀ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որը ներկայացնում ենք ստորեւ.

Պատերազմն ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով, մենք գիտեինք եւ սպասում էինք, հարցն այն է, թե որ ժամին եւ որտեղից կհարձակվի թշնամին։ Արցախի ՊԲ-ն իսկապես ռաջին վայրկյաններից հերոսական կռիվ է տալիս, թուրք-ադրբեջանա-ահաբեկչական վարձկանների դաշինքը ձեռնարկեց ամենաուժգին հարձակումը Արցախի վրա՝ տանկեր, զրահամեքենաներ, հրթիռներ, հրետանի, ռազմական օդանավեր, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ, ահռելի մեծ թվով մարդուժ՝ ներառյալ մի քանի հազար հատուկջոկատայիններ Թուրքիայից եւ ըստ որոշ տեղեկությունների Պակիստանից, ինչպես նաեւ վարձկաններ ու ահաբեկիչներ Սիրիայից։ Հակառակորդը առաջին շաբաթվա ընթացքում չունեցավ ոչ մի ռազմավարական եւ տարածքային հաջողություն։ Ու սա այն պայմաններում, երբ չուներ մատակարարման ու մարդուժի ոչ մի սահմանափակում, իսկ Արցախն ու Հայաստանը գործում էին ըստ էության, շրջափակման պայմաններում։ Այս ընթացքում հակառակորդը մեծ թվով զինտեխնիկ կորցրեց, մեծ թվով զոհեր տվեց, բայց այդ զոհերի մի մասը վարձկան ահաբեկիչներ էին, ինչը ամենեւին ծանր չէին տանում Ադրբեջանում։ Մինչդեռ մեր ամեն կաթիլ արյունը մրմուռով  է պատում մեզ բոլորիս։ Էլ չեմ ասում այն ահռելի թվով զոհերը, որ ունենք այս պահին։

Հետագա կորուստները կանխելուն էր ուղղված նախորդ ուրբաթ Մոսկվայում ընդունված հայտարարությունը եւ այդ պրոցեսին մեր մասնակցությունը, որը նախատեսում էր հումանիտար հրադադար, դիակների եւ գերիների փոխանակում, վերադարձ բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում հարցը շուտափույթ ձեւով կարգավորելու  տրամաբանությամբ։

Ադրբեջանը սակայն ոչ մի վայրկյան հավատարիմ չմնաց հրադադարի պայմանավորվածությանը, եւ մինչեւ այժմ էլ շարունակում է հարձակումները՝ խոչնդոտելով հրադադարի  պահպանման մոնիտորինգի մեխանիզմի ձեւավորմանը։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր հայտարարած քաղաքական գծին, եւ ԼՂ ամբողջական օկուպացիայի խնդիր է դրել իր առաջ։

Այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել մի բան, որ թուրք-ադրբեջանական ահաբեկչական նախնական պլանը՝ բլից-կրիգով գրավել Լեռնային Ղարաբաղը եւ հարակից տարածքները,  ձախողվել է մեր բանակի հերոսական գեներալների, սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, կամավորականների, աշխարհազորայինների, մեր պետական պետական ա կռավարման համակարգի, Արցախի ու Հայաստանի ղեկավարների, կառավարությունների, ԱԺ-ների, ՏԻՄ մարմինների համատեղ աշխատանքի շնորհիվ։

Այս ընթացքում սակայն մենք ունեցել ենք բազմաթիվ կորուստներ։ Այս պահին մեր զոհերի թիվը չափազանց մեծ է եւ ես սգում եմ մեր քաջարի նահատակների համար, որոնք իրենց կյանքով պաշտպանեցին հայրենիքը, սեփական ժողովրդի արելու իրավունքը, մեր ինքնությունը, արժանապատվությունն ու ապագան։

Ես խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, նրանց ընտանիքների, հարազատների, ծնողների եւ հատկապես մայրերի առաջ, նրանց կորուստ համարում եմ իմ կորուստը, իմ անձնական կորուստը, իմ ընտանիքի կորուստը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ