Ադրբեջանը Մարտակերտին հասցրել է հրթիռահրետանային հարվածներ

Ադրբեջանը Մարտակերտ քաղաքին հասցրել է հրթիռահրետանային հարվածներ և այդ ուղղությամբ թշնամին կիրառել է նաև ռազմական ավիացիա: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

«Հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ կրկին անգամ թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը: Մասնավորապես Մարտակերտ քաղաքին հրթիռահրետանային հարվածներ հասցնելուց բացի, այդ ուղղությամբ այսօր թշնամին կիրառել է նաև ռազմական ավիացիա:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին լռեցնելու համար դիմում են համապատասխան գործողությունների»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել են Արցախի ՊՆ-ից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ