«Զինադադար ստիպելու համար ունենք ընդամենը մի ճանապարհ՝ պարտադրել զինադադար…» Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով է դիմել հայ ժողովրդին: Խոսել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչության կողմից Արցախի դեմ սկսված լայնածավալ պատերազմական գործողությունները շարունակվելու մասին, նշել, որ ՊԲ-ն այդ ընթացքում շարունակել է հերոսաբար դիմադրել և ուժգին հակահարվածներ հասցնել թշնամուն՝ պատճառելով նրան մարդկային ու զինտեխնիկայի կորուստներ: Հարությունյանը խոսել է մարտերի ընթացքում իրենց լավագույնս դրսևորած Մայր Հայաստանից և Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցների, հայրենիքի պաշտպանության գործում մեծ ներդրում ունեցած և պատերազմական հարուստ փորձ ունեցող մեր ընկերների, նաև ժամկետային հերոս երիտասարդների մասին:

«Մենք տեսնում ենք նաև ՌԴ և միջազգային հանրության ակտիվ ջանքերը պատերազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ և բարձր ենք գնահատում այդ առաքելությունը: Վերջերս եռակողմ ձևաչափով տեղի է ունեցել հանդիպում Մոսկվայում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ և հայտարարություն է կատարվել գոնե հումանիտար հրադադարի հետ կապված և հետագայում բանակցությունները վերսկսելու համար: Բայց ի՞նչ է տեղի ունեցել: Հակառակը, հակառակորդը օգտվելով առիթից, արդեն այդ հայտարարության հաջորդ օրվանից սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ ճակատի համարյա ամբողջ երկայնքով՝ մանավանդ հարավային ուղղությամբ, և հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խոր տարածքներ, հասկանում ենք, որ ստիպել զինադադար, ունենք ընդամենը մի ճանապարհ՝ պարտադրել զինադադար»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ