«Ուզում են ընտանիքս ԳՅՈՐՄԱՄԻՇ ներկայացնել». վարչապետ Փաշինյան

«Մեր կառավարությունից փորձում են կերտել իշխանության իմիջ` բառիս վատ իմաստով, քանի որ հասկանում ենք, ՀՀ-ում լավ իշխանություն երբեք չի եղել: Հիմա փորձում է արվում իշխանական վարչապետի ընտանիքից ստանալ նորմալ, ստանդարտ, թալանչի գյոռմամիշ կերպար:

Նայեք` սրանք ծնունդ են անում, գետինը մտնեք, սրանք շոր են հագնում, սրանք ՀՀԿ-ից ավելի վատ են»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ «զրույց քաղաքացու հետ» ձևաչափով ամիսը մեկ կշփվի քաղաքացիների հետ:Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը դարձյալ քննադատեց ԶԼՄ-ներին.

«Լրատվական դաշտում տեղի է ունենում այն գործընթացը, որ նախկին իշխանության ներկայացուցիչները կամ լրատվական դաշտը տանում են հետևյալ թեզը՝ փորձ է արվում մեր իշխանությունը հանրապետականացնել և ցույց տալ, թե երկրում ոչինչ չի փոխվել:

.Ահա, ասում են՝ այս իշխանությունը նույնպիսինն է, ինչպիսին նախորդ՝ Հանրապետականը: Սրա համար բերվում է փաստարկ՝ տեսեք ՀՀԿ-ականները երկու աչք, երկու ականջ, երկու ոտք, երկու ձեռք, երկու ականջ ունեն, տեսեք, այս իշխանությունը նույնպես նախորդի պես ունի մի քիթ, մեկ բերան:

Ուրեմն՝ ՀՀԿ-ականներից ոչ մի տարբերություն: Ուրեմն թալանչի են»:Վարչապետը վստահեցրեց՝ թույլ չի տալու սրա-նրա ձեռքից խլելով՝ ԶԼՄ-ներին վերահսկողության տակ առել, այլ գնալու է ժողովրդի հետ ուղիղ խոսակցության մեջ մտնելու ճանապարհով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ