«Հաղթելու ենք» հայ աստղերը նոր երգ և հոլովակ են ներկայացրել՝ քաջալերելով զինվորին


Երաժշտական տարբեր ժանրերում ստեղծագործող հայ աստղերը համախմբվել և հանրությանn են ներկայացրել «Հաղթելու ենք» երգը, որի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`կոմպոզիտորը և խոսքերի հեղինակը Վահրամ Սարգսյանն է, գործիքավորումն իրականացրել է Լիլիթ Նավասարդյանը, երգը կատարում են Գևորգ Հակոբյանը, Սրբուկը, Մավր Մկրտչյանը, Գոռ Սուջյանը:

Երգը ձայնագրվել է Հանրային ռադիոյի ձայնագրման ստուդիայում: Հնչյունային օպերատորը Տիգրան Կուզիկյանն է, օպերատորները՝ Հովնան Բաղդասարյանը և Սիսակ Ռաֆայելյանը, տեսահոլովակի մոնտաժն իրականացրել է Դավիթ Մարտիրոսյանը, պրոդյուսերը Սերգեյ Ումրոյանն է, գլխավոր պրոդյուսերը` Վահրամ Սարգսյանը:

Երգի թողարկման ամբողջ բյուջեն (4000$-ը կրկնապատկված) մասնակիցները նվիրաբերում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտեր են մղում նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրեր:

ՊՐԵՄԻԵՐԱ | Հաղթելու ենք // Haghtelu enk | Վահրամ Սարգսյան

ՊՐԵՄԻԵՐԱՀաղթելու ենք // Haghtelu enkԿոմպոզիտոր և խոսքերի հեղինակ – Վահրամ ՍարգսյանԿատարում են — Գևորգ Հակոբյան, Սրբուկ, Մավր Մկրտչյան, Գոռ ՍուջյանԳործիքավորում – Լիլիթ Նավասարդյան#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ #ArtsakhStrongԵրգի թողարկման ողջ բյուջեն (4000$-ը կրկնապատկված) մասնակիցները նվիրաբերում են «Հայաստան» Համահայկական Հիմնադրամին։Բեք վոկալ — Գոռ Սուջյան, Վահրամ Սարգսյան, Զառա ՍարգսյանՄիքս/մասթերինգ – Լևոն ՆավասարդյանՁայնագրում — Հանրային Ռադիոյի Ձայնագրման ՍտուդիաՀնչյունային օպերատոր — Տիգրան ԿուզիկյանՕպերատորներ – Հովնան Բաղդասարյան և Սիսակ ՌաֆայելյանՏեսահոլովակի մոնտաժ – Դավիթ ՄարտիրոսյանՊրոդյուսեր — Սերգեյ ՈւմրոյանԳլխավոր պրոդյուսեր — Վահրամ ՍարգսյանՀատուկ շնորհակալություն Լիլիթ Սարգսյանին և Աշխեն Վարժապետյանին՝ երգի թողարկումը հովանավորելու համար։ Շնորհակալություն Academy Films-ին, Զինուժ Մեդիային, Շողակաթ հեռուստաընկերությանը և Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությանը։=====The entire budget of the song production is donated to Hayastan All-Armenian Fund for Artsakh.Music and lyrics by: Vahram SargsyanSingers: Gevorg Hakobyan, Srbuk, Mavr Mkrtchyan, Gor SujyanBacking vocalists: Gor Sujyan, Vahram Sargsyan, Zara SargsyanArrangement by: Lilit NavasardyanMix/mastering by: Levon NavasardyanRecording: Public Radio Recording StudioSound engineer: Tigran KuzikyanStudio camera: Hovnan Baghdasaryan and Sisak RafaelyanVideo editing: David MartirosyanProducer: Sergey UmroyanGeneral Producer — Vahram SargsyanThanks to Academy Films, Zinuj media, Shoghakat TV company and Public TV Company of Armenia.Special thanks to Lilit Sargsyan and Ashkhen Varzhapetyan for sponsoring the production of the song.#VahramSargsyan #GorSujyan #GevorgHakobyan #Srbuk #MavrMkrtchyan

Posted by Armenian National Music on Tuesday, 13 October 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ