«Եթե Էնֆիաջյանը պարտվեր, մենք էլ դուխի կամ բումաժնիկ կնվիրեինք». Էդմոն Մարուքյան

Իրենք իրար մեջ հարցը լուծել են, որ ԱԺ փոխխոսնակը ԲՀԿ–ից լինի։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ժողովուրդը թող լինի դատավոր, այսինքն՝ մենք ի՞նչ պիտի անենք, մեզ ասում են՝ ինչի՞ ԲՀԿ–ի հետ չեք բանակցում։ Իշխանությունը փորձում է իր բեռը բարդել մեզ վրա։

Կա հրապարակային բանավեճ, կա 2 թեկնածու, եւ կա մրցակցություն, սա է քաղաքականությունը։ Հիմա քաղաքական մեծամասնությունը թող որոշի՝ ում է ընտրում։

Ես դրա համար եմ ԲՀԿ–ին իմ ուղերձում ասում՝ ես ձեր հետ կռիվ չունեմ։ Դուք թեկնածու ունեք, անտրամաբանական է ձեզանից հայցել ձայներ»,– ասաց Էդմոն Մարուքյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ