Թուրքիայում ահաբեկիչները գնդակահարել են սաուդցի գնդապետի

Թուրքիայում ահաբեկիչները բացօթյա սրճարանում գնդակահարել են սաուդցի գնդապետի: Անվտանգության տեսախցիկների տեսագրությունը հայտնվել է համացանցում:

Հավանական է, որ սպանությունը կատարվել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլռահման բին Մուսաադ բին Աբդուլազիզ ալ-Սաուդի կոչի ֆոնին, ով հորդորել է բոյկոտել թուրքական ապրանքները:

Նշենք, որ Աբդուլռահման բին Մուսաադը այսպիսի կոչով հանդես է եկել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Քաթարում թուրքական բանակը նպաստում է Պարսից ծոցի երկրներում իրավիճակի կայունացմանը»:

Արքայազնը, կիսվելով Էրդողնի հայտարարության մասին BBC-ի հրապարակումը, գրել է. «Ահա սրա պատճառով պետք է բոյկոտենք թուրքական ապրանքները,- ապա հեգնանքով ավելացրել. — կոչ եմ անում բոյկոտել թուրքական ապրանքները, որպեսզի հնարավոր լինի կայունացնել ու ամրապնդել Թուրքիայի տնտեսական վիճակը»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ