«Մի քանի դի ենք թույլ տվել վերցնել, նաեւ մենք ենք վերցրել, եւ գործընթացն անմիջապես դադարեցվել է…». Արծրուն Հովհաննիսյան

Հրադադարի պայմանավորվածությունը փորձել ենք իրականացնել միայն մեկ տեղամասում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հրադադարի պայմանավորվածությունը փորձել ենք իրականացնել ընդամենը մեկ տեղամասում. մի քանի դիակ ենք թույլ տվել վերցնել եւ մենք էլ ենք վերցրել։

Անմիջապես դադարեցվել է, որովհետեւ խախտվել է եւ միջազգային երաշխիքները չեն պահպանվել»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր հյուսիսային ուղղությամբ ընթացել են շատ ծանր մարտեր, այս պատերազմի թերևս ամենածանր մարտերից մեկը, որի ընթացքում Հայոց բանակը ապացուցել է, որ անկոտրում է։ Այսօր հայ զինվորը, պահեստազորն ու աշխարհազորը ցուցադրել են հրաշքներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ