Իրանը պատրաստ է համագործակցել և աջակցել խաղաղ կարգավորմանն ու կայունության վերականգնմանը. Մահմուդ Վաեզի

Իրանը բարձր է գնահատում ՌԴ միջնորդական ջանքերը՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն։

Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին՝ ողջունելով Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածությունը և կոչ անելով դադարել տարածաշրջանում պատերազմը, փոխանցում է Tass.ru-ն։

«Մոսկվայում կայացած բանակցությունները՝ ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ, տարածաշրջանային անկախ պետությունների պոտենցիալի լավ նշան է, և Իրանն ամբողջովին պատրաստ է համագործակցել և աջակցել խաղաղ կարգավորմանն ու կայունության վերականգնմանը՝ համաձայն միջազգային իրավունքի»,- ասել է Վաեզին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ