ՀՀԿ խորհրդի այսօրվա նիստում որոշում է կայացվել մասնակցել խորհրդարանի արտահերթ ընտրությունը:
ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ցուցակը հրապարակվելու է նոյեմբերի 14-ին:
Խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Վիգեն Սարգսյանը խոսել է ՀՀԿ-ի խնդիրների ու նպատակների մասին: ՀՀԿ-ն չի վիճարկում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եւ գտնում է, որ նոր իշխանությունը խորհրդարանի ընտրությամբ պետք է ստանա ամբողջական քվե եւ լեգիտիմություն:
Ըստ Վիգեն Սարգսյանի, միակ ընդդիմությունն է լինելու, եւ Նիկոլ Փաշինյանը եթե ուզում է իսկական ընդդիմություն, պետք է քվեարկի ՀՀԿ-ի օգտին, պատկերավոր ասել է նա: Միեւնույն ժամանակ, նա ասել է, թե ինչու պետք է մարդիկ քվեարկեն ՀՀԿ-ի օգտին, նշելով փորձն ու գիտելիքները եւ արտաքին մարտահրավերները:
Վիգեն Սարգսյանը լրագրողների հարցին ի պատասխան նաեւ ասել է, որ ընդունել է ընտրությանը մասնակից կուսակցությունների ցուցակների առաջին դեմքերի մակարդակով հեռուստաբանավեճի Նիկոլ Փաշինյանի առաջարկը:
Աղբյուր՝ Lragir.am