«Հավատում եմ, որ պատմությունը կրկնվելու սովորություն ունի»․ ԱՀ նախագահի խոսնակ

Դեռևս առաջին պատերազմի փորձը ցույց է տվել, որ աշխարհազորայիններն արհեստավարժ զինվորականների հրամանատարությամբ կարողացել են ոչ միայն դիմագրավել թշնամու մեծաքանակ ուժերին, այլև արժանի հակահարված հասցնել: Այս մասին գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Հավատում եմ, որ պատմությունը կրկնվելու սովորություն ունի»,- գրել է նա։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ