ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը ծաղիկներ նվիրեց Մանե Թանդիլյանին

Այսօր ԱԺ-ում փոխնախագաներ ընտրեցին: Ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց Վահե Էնֆիաջյանը: Վերջինս այսօր ծաղիկներ նվիրեց Մանե Թանդիլյանին:

ԱԺ փոխնախագահի ընտրության արդյունքների հրապարակումից հետո, երբ հայտնի էին ընտրյալները, 3-րդ տեղի համար մեծամասնության ձայներն ստացած «Բարգավաճ Հայաստանի» թեկնածու Վահե Էնֆիաջյանը ԱԺ նիստերի դահլիճում մոտեցավ Մանե Թանդիլյանին ու նրան դեղին վարդեր նվիրեց:

Թանդիլյանը դրանք ընդունեց ժպիտով: Ջենտլմենական ժեստից հետո միայն Էնֆիաջյանը ԱԺ նախագահությունում զբաղեցրեց իր տեղը, որը նախկինում զբաղեցնում էր իր կուսակից Միքայել Մելքումյանը:

Նշենք, որ ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնի համար մրցակցությունը ԱԺ «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Մանե Թանդիլյանի և «Բարգավաճ Հայաստանի» թեկնածու Վահե Էնֆիաջյանի միջև էր, ինչի արդյունքում հաղթեց վերջինը, քանի որ խորհրդարանական մեծամասնությունն ուներ քաղաքական որոշում կողմ քվեարկել ԲՀԿ-ի թեկնածուին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ