Թանկյանը հայտնել է բեռնատարները շտապօգնության մեքենաների վերածած և հայրենիքին նվիրաբերած հայի մասին

Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն ինսթագրամյան իր էջում պատմել է մի հայի մասին, որն իր բեռնատարները, որոնք նախատեսված են եղել սնունդ տեղափոխելու համար, վերապրոֆիլավորել է շարժական հոսպիտալների։

Թանկյանը հրապարակել է այդ նվիրատվությունը կատարած տղամարդու դստեր գրառումը։ Նա Ինսթագրամի իր էջում գրել է․

«Հիանալի նվիրատվություն։ Մենք բոլորս պետք է մեր ներդրումն ունենանք մեր ազգի համար։ Ես այնքան հպարտ եմ իմ հայրիկով, որ նա սննդի վաճառքի համար նախատեսված մեքենաները վերապրոֆիլավորել է հիվանդանոցի՝ Արցախում վիրավոր զինվորների և խաղաղ բնակիչների խնամքի համար։ Մեքենաների հաջորդ խմբաքանակը կահավորված կլինի լոգասենյակով։ Նա կանգ չի առնում։ Մենք նույնպես չպետք է կանգ առնենք»,- գրել է դուստրը։

Մեքենաների նվիրատվությունը հայկական բանակին կատարվել է Լոս Անջելեսում AA Cater Truck ընկերության հիմնադիր և բարերար Վահե Նիկողոսի Կարապետյանի և «Տաշիր գրուպ» բարեգործական հիմնադրամի նախագահ Վահե Կարենի Կարապետյանի համատեղ ջանքերով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ