Միայն Ստեփանակերտում հայտնաբերվել են թուրքական և իսրայելական արտադրության 673 ռումբ

Արցախի Հանրապետության ԱԻՆ-ը հայտնում է, որ միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել են թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ։

Ավելի վաղ այդ մասին հայտարարել էր նաև ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Նշենք, որ կասետային ռումբերի օգտագործումը ցանկացած հանգամանքներում արգելված է միջազգային մարդասիրական օրենսդրությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ