«Ուզում եմ 2 բառ ասեմ մեր կլասիկ պատգամավորին». Ծառուկյանը` Էդմոն Մարուքյանին

Հունվարի 15-ին, ԱԺ-ում ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշեց.

«Եկել եմ մեր կլասիկ պատգամավոր Էդմոն Մարուքյանին մի երկու բառ ասեմ: Ես ոչ մի խնդիր չունեմ, ինքն է հարցը տվել, ես պատասխանել եմ: Դրանից հետո ինքը մոտեցել է, ես իր ձեռքը սեղմել եմ, հետո էլ շնորհավորել եմ:

Ասում են՝ Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա, որ Ծառուկյանը չլիներ, մենք կլինեինք երկրորդը: Կարելի է «Իմ քայլին» էլ ասել՝ իրենք էլ չմասնակցեինք, կլինեիք առաջինը:

Ես ասում եմ՝ մինչեւ մեզ չվիրավորեն, չկպնեն, մենք ոչ մի բան ոչ մեկին չենք ասի»,-հայտարարեց Ծառուկյանն ու հավելեց. «Եթե որեւէ մեկը փորձեց ասել, վիրավորել, դրա պատասխանը դոկումենտալ, փաստաթղթով, տեսաժապավենով ներկայացնելու եմ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ