«Ադրբեջանական բանակը սիրիացի վարձկաններին որպես մարդկային վահաններ է օգտագործել… ». Լինդսի Սնել

«Ադրբեջանական բանակը այնտեղ էր, բայց նրանք չէին կռվում, նրանք սիրիացի վարձկաններից 200մ հետ էին մնում: Նրանք բառացիորեն օգտագործում են սիրիացիներին որպես մարդկային վահաններ»,- Twitter-ում գրել է հանրահայտ անկախ լրագրող Լինդսի Սնելը՝ մեջբերելով վարձկանների խոսքերը։

«Սիրիացիներն անմիջապես մահացել են: Ամեն օր՝ 5-10 սպանված, երբեմն ՝ ավելի շատ։ Դիպուկահարները միանգամից սպանել են 28 հոգու»,- վարձկանների խոսքերն է մեջբերել Սնելը։

Վարձկանների փոխանցմամբ՝ «Համզա»-ի շատ անդամներ վերադարձել են, հնարավոր է կեսը:

«Նրանք ուղարկել են «Համզա»-ի 1000 անդամ, երևի 300-ը վերադարձած կլինեն, շատերը մահացել են: Մնացածները նույնպես հուսահատ ցանկանում էին հեռանալ, բայց նրանց թույլ չտվին»,- նշել է լրագրողը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ