Առաջնագծում վիրավորվել է դերասան Հայկ Չոմոյանը

Առաջնագծում վիրավորվել է դերասան Հայկ Չոմոյանը: Այս մասին  Ինստագրամի իր էջում գրել է ռեփեր Արշոն:

«Մեր հերոս ընկեր Հայկ Չոմոյանը: Իմ հերոս ընկեր, քաջարի մարտիկ Հայկս: Հայ ազգին արժանի զավակ ու տղա մեծատառով: Շուտ ոտքի կանգնես, ես հերոս ընկեր ունեմ»,- գրել է նա և լուսնկարներ հրապարակել Հայկի հետ:

Դերասանը գտնվում է Երևանի հիվանդանոցներից մեկում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և հոկտեմբերի 13-ի վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:

<strong>«Հրետանային զինատեսակներից գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը: Բանակային ստորաբաժանումների հետ ակտիվ ռազմագործողություններին ադրբեջանական կողմից մասնակցում են մի քանի հազար վարձկան-ահաբեկիչներ: Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում՝ փորձելով կասեցնել թշնամու նախահարձակ գործողությունները: Պետք է գործադրել բոլոր ջանքերը մինչև ատամները զինված թշնամուն մեծ կորուստներ պատճառելու և հայրենական այս պատերազմում հաղթանակ ապահովելու համար»</strong>,-նշում է Պողոսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ