«Զրույց Քաղաքացու հետ». Նիկոլ Փաշինյանը` ուղիղ եթերում

Փաշինյանը ֆեյսբուքյան էջում «Զրույց քաղաքացու հետ» ուղիղ եթերի ժամանակ անդրադաձավ տնտեսության մեջ խոստացված թռիչքային փոփոխությանը։

«Ինչ վերաբերում է հարցին, թե, ի վերջո, տնտեսության մեջ թռիչքային փոփոխություն ե՞րբ է լինելու, երբ արձանագրենք տեղի ունեցած փոփոխությունների առանցքային կարևորությունը և անշրջելիությունը և տնտեսության մեջ կիրառենք նույն բանաձևը, որ բանաձևը կիրառել ենք քաղաքական փոփոխությունների ընթացքում։

Հետագա փոփոխությունը աշխատանքով պետք է տեղի ունենա, և կառավարության խնդիրն է խրախուսել աշխատանքը։ Չի կարող լինել այնպիսի ռեժիմ, երբ որևէ մեկը, տանը բազմոցին պառկած, սպասում է, թե երբ է կառավարությունը փոխելու իր կյանքը։

Այդ մարդու կյանքը չի փոխվելու երբևէ և ընդհանրապես։ Հիմա մենք քաղաքական հեղափոխությունից քայլելով գնում ենք դեպի տնտեսական հեղափոխություն։

Եթե քաղաքացիները մեզ հետ կքայլեն, այդ հեղափոխությունը կլինի։ Երբ երկրի վարչապետի պաշտոնակատարը մտնում է խանութ՝ մի շիշ կոնյակ առնելու, և այդ խանութի աշխատողը ՀԴՄ կտրոն չի խփում, նշանակում է, որ երկրում իսկապես բան չի փոխվել, այդ մարդու կյանքում բան չի փոխվել և չի փոխվելու։

Զրույց Քաղաքացու հետ:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, January 14, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ