«Մեր զորքերը հերոսական ու համառ մարտեր են մղում․..» Արծրուն Հովհաննիսյան

Մեր զորքերը հերոսական ու համառ մարտեր են մղում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով:

Հրետանային զինատեսակներից գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը: Բանակային ստորաբաժանումների հետ ակտիվ ռազմագործողություններին ադրբեջանական կողմից մասնակցում են մի քանի հազար վարձկան-ահաբեկիչներ: Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում՝ փորձելով կասեցնել թշնամու նախահարձակ գործողությունները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ