Նիկոլ Փաշինյանը 17 պետական պաշտոնյայի ազատել է աշխատանքից

ՀՀ վարչապետ պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումներով իրենց պաշտոններից ազատվել են ՀՀ մի շարք պաշտոնյաներ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:

Մասնավորապես.

  • Արտակ Մանուկյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:
  • Արման Բոշյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից:
  • Հակոբ Սիմիդյանն ազատվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից:
  • Հայկ Սարգսյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։
  • Ռուբեն Ռուբինյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:
  • Հովհաննես Հովհաննիսյանն ազատվել է կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից:
  • Արամ Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից։
  • Սոֆիա Հովսեփյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից։
  • Հռիփսիմե Գրիգորյանն ազատվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից:
  • Նիկոլայ Բաղդասարյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:
  • Արփինե Դավոյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից:
  • Արեն Մկրտչյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից:
  • Վարազդատ Կարապետյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:
  • Արմեն Փամբուխչյանն ազատվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
  • Սարգիս Խանդանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
  • Արման Եղոյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից:
  • Տիգրան Ուլիխանյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։

    Նշենք, որ պաշտոններից ազատված անձանց գերակշիռ մասը պատգամավորական մանդատ է ստացել և այսօրվանից անցնում է խորհրդարանական աշխատանքին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ