ԼԱՎ ԼՈՒՐ. Զոհվածների ցուցակում են հայտնվել ՊԲ 10 զինծառայողների անուններ, որոնք պարզվել է՝ ողջ են

Զոհվածների ցուցակում են հայտնվել ՊԲ 10 զինծառայողների անուններ, որոնք պարզվել է ողջ են։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊԲ-ն, որտեղ նշված է.

«Հարգելի հայրենակիցներ,

Հոկտեմբերի 12-ին և 13-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակներում տեղ են գտել մի շարք անճշտություններ: Մասնավորապես նշված ցուցակներում ներառված են եղել

  • Արթուր Արամայիսի Առաքելյանի,
  • Հակոբ Խաչատուրի Հակոբյանի,
  • Զարզանդ Հովհաննեսի Բարսեղյանի,
  • Վահրամ Վաչագանի Հովհաննիսյանի,
  • Գևորգ Մանվելի Մանուկյանի,
  • Արմեն Զավենի Ամիրջանյանի,
  • Իշխան Ռաֆիկի Ասլանյանի,
  • Միսակ Հակոբի Սաֆարյանի,
  • Հայկ Արարատի Հակոբյանի, 
  • Արթուր Նորիկի Մինասյանի անունները, ովքեր ինչպես պարզվել է ողջ են:

Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ