Թուրքիան ազատվո՞ւմ է Ադրբեջան սիրիացի զինյալներ տեղափոխելու վկաներից

Լրագրող Լինդսի Սնելը Twitter-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել՝ նշելով. «Համզայի (ահաբեկչական խմբավորման) առաջնորդ Աբու Ջաբերը, որը Թուրքիայի կողմից նշանակված էր զինյալներ հավաքագրելու և Ադրբեջան ուղարկելու համար, մեքենայի մեջ դրված ռումբի պայթյունի արդյունքում ծանր վիրավորվել է Ջաբալ Բարադում:

Համզայի անդամներից մեկն ասել է, որ, իրենց կարծիքով, դա մահափորձ էր Ադրբեջանում զոհված սիրիացիներից մեկի ընտանիքի նկատմամբ»:

Միգուցե այս կերպ Սիրիայում գտնվող թուրք վարձկանները փորձում են ազատվել վկաներից: Բանն այն է, որ Ադրբեջանում սպանված բազմաթիվ զինյալների հարազատներ սկսել են հրապարակավ մեղադրել Անկարային և Բաքվին, որ իրենց հարազատներին խաբեությամբ են ուղարկել այնտեղ, նրանց չեն վճարում խոստացված գումարը, և մյուսներին էլ տարհամոզել են: Սիրիայում սպանված վարձկանների ընտանիքները խնդիր են դառնում Թուրքիայի համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ