Ռուս լրագրող Սեմյոն Պեգովն արձագանքել է Ադրբեջանում իր դեմ հարուցված քրեական գործին և հայտնել Արցախին նվիրված վավերագրական ֆիլմ նկարելու մտադրության մասին

Ռուս զինթղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը տեսանյութ է հրապակել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից՝ հայտնելով, որ ցանկանում է վավերագրական ֆիլմ պատրաստել Արցախում տեղի ունեցող մարտերի մասին, երբ իրավիճակը կայունանա և հնարավորություն ստեղծվի հանգիստ պայմաններում ներկայացնել կատարվածի ժամանակագրությունը:

Լրագրողը նշել է, որ հատկապես ցանկանում է ուշադրություն հրավիրել խաղաղ բնակչության կորուստների և կրած վնասների վրա:

Նշենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավելի վաղ քրեական գործ էր հարուցել զինթղթակցի նկատմամբ՝ Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:

Անդրադառնալով քրեական գործի հարուցմանը՝ Պեգովը նշել է, որ ինքը բազմաթիվ սպառնալիքներ է ստացել նաև մինչ այս պահը և մեծ ուշադրություն չի դարձնում դրան:

Նշենք, որ Պեգովը նախօրեին եղել է Հադրութում և կադրեր հրապարակել տեղից՝ ցույց տալով ողջ աշխարհին, որ ադրբեջանական կողմի պնդումները քաղաքը գրավելու մասին անհիմն են:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ