Facebook-ը կարգելի հրապարակումները, որոնք հերքում կամ աղավաղում են Հոլոքոստը

Facebook-ը կարգելի հրապարակումները, որոնք հերքում կամ աղավաղում են Հոլոքոստը: Այս մասին հայտարարել է Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, հաղորդում է AP-ը:

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ անցած տարի ամառը ամբողջ աշխարհում Հոլոքոստ վերապրածները հանդես են եկել ի աջակցության #NoDenyingIt արշավի՝ ուղղված Ցուկերբերգին եւ նրան կոչ արել միջոցներ ձեռնարկել սոցցանցերում Հոլոքոստը հերքող հաղորդագրությունները ջնջելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ