Այս պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանը թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությանը

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է արել և հրապարակել լուսանկարներ․

Աշխարհի լուռ համաձայնությամբ և թույլտվությամբ…

Այս պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանը թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությանը:

Ինչպես ավեի վաղ հայտնել էինք, ԱՀ ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են չպայթած ռումբերի և ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման աշխատանքները։
Միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել են թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ։

Ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով` չպայթած զենք-զինամթերքը սակրավորները տեղափոխել են մայրաքաղաքից դուրս` անվտանգ վայր և ոչնչացրել։

Գործընթացը լուսաբանել են հայկական և օտարերկրյա մեդիաներկայացուցիչները։

Աշխարհի լուռ համաձայնությամբ և թույլտվությամբ…

Posted by Արմեն Մուրադյան/ Armen Muradyan on Monday, 12 October 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ