Ադրբեջանում թալիշներին մեղադրում են ռազմաճակատում ձախողումների համար

Տեղեկատվությունը, որը վարկաբեկում է թալիշներին, նպատակային տարածվում է ադրբեջանական ռեսուրսներում: Ռազմաճակատում ձախողումների համար արդեն սկսել են մեղադրել թալիշներին:

Այսպիսով, այն բանից հետո, երբ ադրբեջանական պահեստազորային զորքերի երկու գումարտակ, ճանապարվելով դեպի առաջնագիծ Ջեբրաիլի շրջանի ուղղությամբ, ընկավ հրետանային կրակի տակ և ամբողջությամբ ոչնչացվեց, ռազմական հրամանատարությունը շտապեց մեղադրել թալիշներին դրա համար: Ադրբեջանի զինված ուժերի երկու թալիշ զինծառայողներ ձերբակալվել են այն մեղադրանքով, որ նրանք իբր հայկական կողմին են փոխանցել շարասյան երթուղու մանրամասները:

Ադրբեջանական մամուլն անմիջապես տղաներին անվանեց «դավաճաններ, ովքեր մեզ հետ ապրում են նույն հարկի տակ»՝ ցանկանալով, ինչպես սովորաբար ընդունված է նարնց մոտ, «որ ադրբեջանական հացը խրվի նրանց կոկորդում»:

Պետք է ենթադրել, որ երբ ադրբեջանական բանակի նահանջին զուգահեռ թալիշների, ինչպես նաև այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հասցեին մեղադրանքների քանակը ձնագնդի պես կաճի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ