«Այս օրերին անընդունելի է, երբ հանրային միասնությունը փորձում են խաթարել տարբեր ապատեղեկատվություններով…». Վահրամ Պողոսյան

Պատերազմական այս օրերին անընդունելի է, երբ հանրային միասնությունը փորձում են խաթարել տարբեր տիպի ապատեղեկատվություններով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Պատերազմական այս օրերին անընդունելի է, երբ հանրային միասնությունը փորձում են խաթարել տարբեր տիպի ապատեղեկատվություններով:

Վերջերս նմանատիպ մի տեղեկություն էլ կարդացի գեներալ Մովսես Հակոբյանի մասին, ով ռազմական ագրեսիան սկսելու առաջին օրից Ստեփանակերտում է՝ պահանջված տեղում»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ