Թալիշ գյուղը ադրբեջանական վերահսկողության ներքո չէ

Հադրութ քաղաքի ուղղությամբ երեկ կատարված դիվերսիոն-հետախուզական փորձերը կասեցվել են, հակառակորդը հետ է շպրտվել, և քաղաքը գտնվում է հայկական ԶՈւ լիարժեք հսկողության տակ: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա, իրավիճակը ներկայացնելով, հաստատել է, որ հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, նրա կողմից շարունակվող մարտական գործողությունները հաստատում են, որ Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածությունները բացարձակ չի կատարել և չի էլ պատրաստվել կատարել: Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է նաև առանձին հատվածներում տիրող իրավիճակին:

«Թալիշ գյուղը ադրբեջանական վերահսկողության ներքո չէ, գյուղի մատույցներում են ադրբեջանական զորքերը, քանի որ հյուսիսային հատվածերում կատարել ենք որոշակի վերախմբավորումներ Թալիշ-Մատաղիս ուղղությամբ, հետևաբար կարող են նման տեսանյութեր հրապարակել, ես մի քանի անգամ խնդրել եմ, որ կոնկրետ գյուղերի, դիրքերի, մատույցների վերաբերյալ կատարված հրապարակումներից չկատարենք եզրակացություններ»,-ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ