Ադրբեջանական իշխանությունը «հսկում է մեր տեղաշարժը, մեզ հետ միշտ դայակներ կան»․ France 24 հեռուստաալիքի լրագրող

Ադրբեջանական իշխանությունը «հսկում է մեր տեղաշարժը, մեր ազատությունը կոնֆլիկտը ներկայացնելիս։ Մեզ հետ միշտ դայակներ կան»։

Այս մասին  հեռուստադիտողներին է ներկայացնում France 24 ֆրանսիական հեռուստաալիքի լրագրողը, ով հադիսանում է մեկը մի քանի միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներից, որոնց Ադրբեջանը թույլ է տվել իր երկրում գտնվել։ Լրագրողը զգուշացնում է հեռուստադիտողներին, որ իրենք չեն կարողանում ներկայացնել Լեռնային Ղարաբաղի հետ կապված կոնֆլիկտը այնպես ինչպես ցանկանում են։

Լրագրողը պատմում է, որ նրանց հետ միշտ «դայակ» կա իշխանության կողմից, ով կարգադրում է , թե ինչպես և որտեղ նկարահանել։ Այդ իկ պատճառով շատ բարդ է աշխատել տրված պայմաններում, և ներկայացնել այն ինչ կատարվում է իրականում։

«Մենք միշտ փորձում ենք հասկանալ, որքան հավաստի է նրանց կողմից ներկայացված պատկերը», — ընդգծում է ֆրանսուհի լրագրողը։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ