Նիստը վարում է պատգամավորներից ամենատարիքովը՝ Կնյազ Հասանովը: Նա «Իմ քայլը» խմբակցությունից է, ներկայացնում է Հայաստանի քրդական համայնքը:
Նիստի բացմանը ներկա են նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
7-րդ գումարման ԱԺ նիստը մեկնարկեց պատգամավորների ուշացմամբ:
Նիստի մեկնարկից մի քանի րոպե հետո նոր կիայն ԲՀԿ-ականները ներս եկան, իսկ ԼՀԿ-ի պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճ մտնելու համար չէին բերել իրենց պատգամավորական վկայականները: Սակայն Էդմոն Մարուքյանի օգնությամբ կարողացան մտնել նիստերի դահլիճ: