ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների` հոկտեմբերի 12-ի խոցումները

 ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից  խոցվում հերթական ԱԹՍ-ները

ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն կատարել առաջադրված մարտական խնդիրները:

ՊԲ ստորաբաժանումները միևնույն ժամանակ հաջողությամբ կասեցնում են հումանիտար հրադադարի ռեժիմին չհետևող ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների փորձերը:

Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը: Օպերատիվ իրադրությունը գտնվում է ՊԲ լիարժեք վերահսկողության ներքո: Մեր հայրենակիցներին հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ