«Լրագրողները քրիստոնեական եկեղեցում էին վիրավորվել, և դրանով Ադրբեջանի վարկանիշը մեծապես տուժեց…» Արամ Գաբրիելյանով

SHANTNEWS-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը ծավալուն հարցազրույց է ունեցել ռուս հայտնի լրագրող Արամ Գաբրելյանովի հետ, անդրադարձել Արցախի շուրջ պատերազմական իրավիճակին, ի թիվս այլ հարցերի՝ կանգ առել նաև Շուշի եկեղեցում ռուս լրագրողների վիրավորվելու հանգամանքի վրա: Հետաքրքրվել է՝ ինչու այդ հանգամանքն արժանի գնահատական չստացավ պաշտոնական շրջանակների կողմից: Երբ Ուկրաինայում էր նման բան տեղի ունենում, բոլորովին այլ արձագանք ստացավ:

Արամ Գաբրիելյանովն արձագանքել է, որ ՌԴ վարչապետն իր ինքնաթիռով է բերել վիրավոր լրագրողներին, սա արդեն իսկ վերաբերմունքի մասին է խոսում:

«Ադրբեջանական կողմը տանում է այն գիծը, որ այստեղ շատ ադրբեջանցիներ կան, և Ադրբեջանի նախագահը փորձում է տպավորություն ստեղծել, որ Ռուսաստանի հետաքրքրությունները հաշվի է առնում, և ռուսները փորձում են քիչ թե շատ հավասարակշռված դիրքորոշում զբաղեցնել, ինչը հասկանալի է: Ոչ ոք չի ուզում Ռուսաստանի տարածքում, որ այստեղ ինչ-որ էթնիկական կոնֆլիկտներ լինեն»,— ասել է Գաբրիելյանովը:

Նա համեմատականներ է անցկացրել Ուկրաինայի իրավիճակի հետ: Նաև կարծիք է հայտնել, որ իրականում հասարակության շրջանում շատ լուրջ արձագանք գտավ, քանի որ նրանք քրիստոնեական եկեղեցում էին վիրավորվել, և իր կարծիքով՝ դրանով  ադրբեջանական կողմի վարկանիշը մեծապես տուժեց:

Վահե Ավանեսյանը հետաքրքրվել է նաև Սիմեոն Բեգովի մասին, որ Գաբրիելյանովի աշակերտն է եղել: Վերջինս նշել է, որ Բեգովը պրոֆեսիոնալ ռազմական լրագրող է, ինչ վերաբերում է նրա դիրքորոշմանը, ասել է.

«Ես չէի ասի, որ Սիմեոնը զբաղեցնում է պրոհայկական դիրք, խնդիրն այն է, որ նա մի քանի անգամ դիմել է, որ իր թղթակցին ուղարկեն Բաքու, որպեսզի երկկողմանի իրավիճակը հասկանար, բայց թույլ չեն տվել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ