Վարչապետը հանդիպելու է արտախորհրդարանական ուժերի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունենալու արտախորհրդարանական խոշոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ. 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Հիշեցնենք՝ երեկ էլ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հանդիպել էր ԱԺ խորհրդի անդամների՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ:

Քննարկվել են Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքները արտաքին քաղաքականության ոլորտում:

Հիշեցնենք, որ քիչ առաջ մեկնարկեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Նախատեսված են հանդիպումներ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ