Բրիտանացի ատամնաբույժը հատուկ Երեւան է ժամանել Մանվել Գրիգորյանի կենդանաբանական այգուց փրկված արջի ատամները հեռացնելու համար:
Վիրահատությունն անցկացվել է Երեւանի կենդանաբանական այգում, արջին տրանկվիլիզատորի մեծ չափաքանակ են ներարկել, որպեսզի բժիշկները կարողանան հանգիստ հեռացնել ատամները, ինչը 4 ժամ է տեւել, գրում է «Daily Mail»-ը:
Ատամնաբույժին ուղեկցել է բրիտանական «International Animal Rescue» բարեգործական կազմակերպության թիմը: Կազմակերպությունը զբաղվում է անազատության մեջ պահվող արջերի բուժմամբ: