Սերժ Թանկյանը դիմել է Իսրայելի ժողովրդին

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները, դիմել է Իսրայելի ժողովրդին:

Նա հորդորել է իսրայելցիներին` իրենց կառավարությանը կոչ անել դադարեցնել անօդաչու թռչող սարքերի տրամադրումը Էրդողան-Ալիև ցեղասպան դուետին:

Թանկյանը գրել է, որ այդ սարքերը ռմբակոծում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակիչներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ