«Ծառուկյանի անունը տվողը անբարոյականա». Գագիկ Ծառուկյանի սկանդալային հայտարարությունը

Գագիկ Ծառուկյանը չի հարցաքննվել Մարտի 1-ի գործով։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը։

«Աղջիկ ջան, ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ, ես ուզում եմ ասեմ, որ դու գնաս, բացես «Հայկական ժամանակ» թերթը, որտեղ գրած է, որ ես միակ մարդն եմ եղել, որ ժողովրդի կողքին է եղել, չի էլ մասնակցել»,- ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, թե փաստահավաք խումբն արձանագրել է, որ Ծառուկյանի թիկնազորին զենք է բաժանվել, Ծառուկյանն ասաց, թող ցույց տան թիկնազորի մեկ անդամ, ում զենք են տվել։

«Հիմա ես պահանջում եմ, որ ով որ  տալիս է Ծառուկյանի թիկնազորի անունը եւ չի ապացուցում, ինքն անբարոյական է, էդ անունը տվողը։ Տվել են զենք, մեղավոր ենք պատժվել, իսկ եթե չէ, ուրեմն այդ շանտաժ անողներին թող պատժեն, որ այդ ամեն ինչն ավարտվի»,- ասաց նա։

տեսանյութը՝  news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ