Ադրբեջանական ԶՈՒ-ն գիշերը հրթիռակոծել է Մարտունի քաղաքը

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է.

«Կրակի դադարեցման հայտարարությունից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն գիշերը հրթիռակոծել է Մարտունի քաղաքը, որի արդյունքում զոհվել է մեկ քաղաքացի, և վնասվել են բնակելի տներ»:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է.

«Խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկում են գրոհներ՝ կիրառելով զրահատեխնիկա և հրթիռահրետանային միջոցներ։

ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն ճնշում են հակառակորդի բոլոր գործողությունները»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ