«Պատերազմը ծանր է, մեր զորքերը համառ ու ծանր մարտեր են մղում… »Արծրուն Հովհաննիսյան ԱՐՑԱԽ

 

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հովհաննիսյանը «Ֆեյսբուքում» գրել է.

«Պատերազմը ծանր է, մեր զորքերը համառ ու ծանր մարտեր են մղում: Սակայն մեկ անգամ չէ, որ մենք եղել ենք նման դժվար կացության մեջ»:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։

Պատերազմը ծանր է, մեր զորքերը համառ ու ծանր մարտեր են մղում: Սակայն մեկ անգամ չէ, որ մենք եղել ենք նման դժվար կացության մեջ: #Հաղթելուենք

Posted by Արծրուն Հովհաննիսյան on Sunday, 11 October 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ