«Երիտասարդ աղջիկներից մեկը միայնակ ոչնչացրել է հինգ թշնամու… »ԱԺ պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արծրուն Հովհաննիսյանի հետ գտնվել ենք մի վայրում, որտեղ մարտական ծանր առաջադրանքը գերազանց կատարելուց հետո սառը գետնին քնած էին մեր քաջարի մարտիկները։ Նկատեցինք, որ նրանց մեջ կային նաև երիտասարդ աղջիկներ։ Հրամանատարն ասաց, որ նրանցից մեկը (անունը առայժմ չեմ նշի), մի քանի ժամ առաջ միայնակ ոչնչացրել է հինգ թշնամու՝ դրանով ապահովելով կատաղի մարտի ժամանակ մերոնց թիկունքի անվտանգությունը։ Իսկ ամենահուզիչն այն էր, որ մեր գեղեցկուհին ունի վեց ամսեկան երեխա, որին թողել է մոր խնամքին, իսկ ինքը մեկնել առաջնագիծ։ Եվ ինչքան այսպիսի առյուծներ են բացահայտվել այս օրերին, որոնց մասին դեռ երկար կխոսենք»։

Արծրուն Հովհաննիսյանի հետ գտնվել ենք մի վայրում, որտեղ մարտական ծանր առաջադրանքը գերազանց կատարելուց հետո սառը գետնին…

Posted by Արմեն Խաչատրյան on Sunday, 11 October 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ