Ծառուկյանը տվեց օլիգարխի կլասիկ սահմանումը

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ որն է օլիգարխի իր սահմանումը։

«Օլիգարխի, դա դու պետք է իմանաս, որ օլիգարխը նա է, ով որ պետական պաշտոնի գալով՝ սեփական կատու չի ունեցել, պաշտոնի գալով՝ դառել ա միլիարդատեր։ Եթե չգիտեիր՝ գրանցի մոտդ»,- իր պատկերացրած սահմանումը տվեց Գագիկ Ծառուկյանը։

Հարցին՝ դա օլիգարխի կլասի՞կ սահմանումն է, Ծառուկյանն այսպես արձագանքեց․ «Չէ, բայց օլիգարխը ուրիշ ա, կլասիկը ուրիշ ա, ձեր ցավը տանեմ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ