«Կին հերոսները այլ հպարտության թեմա են». Արծրուն Հովհաննիսյան

«Հաղթանակից հետո հինգ հակատանկիստ աղջիկներին անձամբ եմ ներկայացնելու։

Ու առհասարակ կին հերոսուհիները այլ հպարտության թեմա են։ Ափսոս որ շատերի դեմքը բացել չենք կարող, հատկապես վեց ամսական երեխուն մոր հույսին թողած ու պատերազմ գնացած գեղեցկուհուն»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և դիմի նախահարձակ գործողությունների, ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ:

Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության բանակը:

«Հոկտոմբերի 10-ին և 11-ին Ադրբեջանը շարունակել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ ազգաբնակչությանը: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հավատարիմ է հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը: Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և դիմի նախահարձակ գործողությունների, ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ»,-նշվում է ՊԲ հաղորդագրությունում:

Հաղթանակից հետո այն հինգ հակատանկիստ աղջիկներին անձամբ եմ ներկայացնելու ձեզ։ Ու առհասարակ կին հերոսուհիները այլ…

Posted by Արծրուն Հովհաննիսյան on Sunday, 11 October 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ