«Հրկիզել են, ավերել. Թալիշը պատերազմից ամենատուժած գյուղն է». Արցախի ՄԻՊ

Թալիշ գյուղը Ադրբեջան-Արցախ (Ղարաբաղ) պատերազմում ամենատուժած գյուղն է։ Այս մասին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրել է իր թվիթերյան էջում:

«Այն գրավվել և այրվել է Ադրբեջանի կողմից դեռ 1900-ականներին, այնուհետև ավերվել է 2016-ին և այժմ կրկին գրավվել է», — գրել է Բեգլարյանը։

ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ներկայացուցիչ Անուշ Ղավալյանն էլ գրել է, որ իր ծնողները և եղբայրը մինչև սեպտեմբերի 27-ը եղել են Թալիշում։ Հենց Ղավալյանի գրառմամբ է կիսվել ԱՀ ՄԻՊ-ը:

«Գյուղի հուշարձանի այս լուսանկարը ցանկացած բառից առավել խոսուն է: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացվող վանդալիզմի և ահաբեկչության այլ ապացույցներ անհրաժե՞շտ են», — գրել է Ղավալյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ