ԱԻՆ-ը հորդորում է հումանիտար օգնության բեռներում չներառել անհայտ ծագման և տանը պատրաստված սնունդ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, որը համակարգում է հումանիտար օգնության հավաքման և տրամադրման գործընթացը, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ անհայտ ծագման կամ տնային պայմաններում պատրաստված սնունդ չի ընդունվում՝ ելնելով անվտանգության նկատառումներից:

«Հորդորում ենք Արցախի համար Ձեր պատրաստած հումանիտար օգնության բեռներում չներառել հագուստ, անհայտ ծագման սնունդ (չմակնշված, տնային պայմաններում պատրաստված պահածոներ, կաթնամթերք և այլն):

Դրանք չեն ընդունվում»,- նշել են նախարարությունից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ