Մինչ Ադրբեջանը հայտարարում է Հադրութը գրավելու մասին, WarGonzo-ի թիմը լուսանկար է հրապարակում Հադրութից

WarGonzo թելեգրամ-ալիքի թիմը, որն այս օրերին ակտիվ աշխատում է Արցախում, լինում առաջնագծի տարբեր հատվածներում ու մարտական ամենաթեժ կետերում, ռմբապաստարաններում, քիչ առաջ կրկին լուսանկար է հրապարակել Հադրութ քաղաքից՝ ի պատասխան այսօր եւս ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկության այն մասին, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն գրավել է Հադրութը:

«Ադրբեջանի ԶՈՒ-ն Հադրութու՞մ է: Չէ, չենք տեսել: Կրկին սլացանք դեպի Ալիեւի կողմից գրավված քաղաք, բայց ինչքան էլ ջանացինք՝ այնտեղ ադրբեջանական բանակից ոչ ոքի չհանդիպեցինք»,-գրել են լուսանկարին կից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Պաշտպանության Բանակը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր.

Հոկտոմբերի 10-ին և 11-ին Ադրբեջանը շարունակել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ ազգաբնակչությանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հավատարիմ է հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը:

Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և դիմի նախահարձակ գործողությունների, ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ